Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թևավոր հրթիռներով Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածել են Սև և Կասպից ծովում տեղակայված նավերից
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ թևավոր հրթիռներով Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին հարվածել են Սև և Կասպից ծովերում գտնվող նավերից։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ օգտագործվում է նաև «Կինժալ» գերձայնային հրթիռը։
«Հեռահար, գերճշգրիտ զենքի հարվածները իրականացվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սև ծովի ջրերից արձակված թևավոր հրթիռները ոչնչացրել են Նիժնի Նովգորոդի վերանորոգման գործարանը, որտեղ վերանորոգվում էին մարտերում խոցված ուկրաինական զրահամեքենաները։ Կոնստանտինովկայի մերձակայքում ուկրաինական վառելիքի պահեստավորման լայնածավալ բազաները ոչնչացվել են Կասպից ծովից արձակված տրամաչափի թևավոր հրթիռներով, ինչպես նաև Ղրիմի օդային տարածքից արձակված «Կինժալ» գերձայնային հրթիռներով»,- ասել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը։