Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ չի նախատեսվում սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ չի նախատեսվում սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու ծրագրեր չկան։

Պաշտպանության նախարարության հայտարարությունը հրապարակում են ռուսական լրատվամիջոցները։

«Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ չկան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը, սակայն, չի հստակեցնում՝ խոսքը Ռուսաստանի Դաշնությունում ներքին տեղաշարժի մասին է, թե արտասահման մեկնելու մասին։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Տյումենի օդանավակայանը սահմանափակել է տղամարդկանց արտասահման մեկնելն առանց զինկոմիսարիատի թույլտվության։