Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում իրականացնել Ղրիմի վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են զանգվածային հարձակում իրականացնել Ղրիմի վրա։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևը փորձել է անօդաչու ինքնաթիռներով հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա։ Նրանց տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը Սև ծովի և Ղրիմի վրայով ոչնչացրել են 19 անօդաչու թռչող սարք, մեկական՝ Բելգորոդի, Կուրսկի և Օրյոլի շրջաններում։
«Գիշերը Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման փորձ է կատարել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա։ ՀՕՊ-ը Սև ծովի և Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացրել է 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք, և մեկական՝ Կուրսկի, Բելգորոդի և Օրյոլի շրջանների տարածքներում»,- ասվում է հաղորդագրությունում։