Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման հետևանքով մեկ զինծառայող անհետ կորած է համարվում
Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով մեկ զինծառայող անհետ կորած է համարվում,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ հարձակման ժամանակ վնասվել է շտաբի շենքը, և հակաօդային պաշտպանության ուժերը հինգ հրթիռ են խոցել, այդ թվում՝ թեւավոր հրթիռներ։
Ղրիմի օկուպացիոն վարչակազմը արգելափակել է երթևեկությունը Սևաստոպոլի կենտրոնում: