Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է գիշերվա ընթացքում ուկրաինական 27 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է գիշերվա ընթացքում ուկրաինական 27 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ դրանցից 20-ը օդում ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի միջոցով։
18 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կուրսկի շրջանի, ևս երկուսը՝ Բելգորոդի վրա։
Ավելի վաղ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել էր, որ Կուրսկ քաղաքում և նրա շրջակայքում 12 անօդաչու թռչող սարքեր են խոցվել, Կուրսկ քաղաքում և Զորինո գյուղում բեկորներ են ընկել։ Նահանգապետի խոսքով՝ ոչ ոք չի տուժել։