Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու մասին. Մոսկվայի երեք օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը

13:42, 10.11.2024

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու մասին։ Մոսկվայի երեք օդանավակայանները՝ «Դոմոդեդովոն», «Շերեմետևոն» և «Ժուկովսկին» դադարեցրել են աշխատանքը։

Գերատեսչության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 07:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացվել է 70 անօդաչու թռչող սարք, որից 34-ը՝ Մոսկվայի շրջանի, 14-ը՝ Բրյանսկի, 7-ական անօդաչու թռչող սարք՝ Օրլովի և Կալուգայի, 6-ը՝ Կուրսկի և երկուսը՝ Տուլիի վրա։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ բնակավայրերից մեկում անօդաչու թռչող սարքերից բեկորների անկման հետեւանքով երկու տուն է հրդեհվել։ 52-ամյա մի կին վիրավորվել է։

Նմանատիպ