Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցյալ գիշեր Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել է 172 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երկուսը, որոնք թռչում էին դեպի Մոսկվա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում խոցվել է 172 անօդաչու թռչող սարք, որոնցից երկուսը թռչում էին Մոսկվայի ուղղությամբ։
«Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 172 ուկրաինական անօդաչու թռչող սարք. 110-ը՝ Բրյանսկի մարզում, 20-ը՝ Բելգորոդի մարզում, 14-ը՝ Կալուգայի մարզում, 12-ը՝ Տուլայի մարզում, 6-ը՝ Օրյոլի մարզում, 4-ը՝ Մոսկվայի մարզում, այդ թվում՝ երկուսը Մոսկվայի ուղղությամբ թռչելիս, 3-ը՝ Լիպեցկի մարզում, և մեկական՝ Վոլգոգրադի, Կուրսկի և Սմոլենսկի մարզերում», – նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Միաժամանակ Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլաևը հայտարարել է, որ խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորները Տուլայի շրջանում գտնվող արդյունաբերական օբյեկտներից մեկում հրդեհ են առաջացրել։
Բացի այդ, «Ռոսավիացիան» սահմանափակումներ է մտցրել Վնուկովոյի օդանավակայանից իրականացվող թռիչքների վրա։ Ինչպես պարզաբանում են «Ռոսավիացիայում», այդ միջոցները ձեռնարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով։