Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է գիշերը ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք  խոցելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է գիշերը ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք  խոցելու մասին

Գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Վոլգոգրադի, Ռոստովի, Բելգորոդի, Վորոնեժի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

 

«Կիևի ահաբեկչական ռեժիմը անօդաչու սարքերի միջոցով  հարձակման փորձ է կատարել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա։ Ոչնչացվել է 28 անօդաչու թռչող սարք, յոթը կործանվել է Վոլգոգրադի մարզում, Ռոստովի մարզում, չորսը՝ Բելգորոդի մարզում, երկուսը՝ Վորոնեժի մարզում, մեկական՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերում»,- հայտնել են գերատեսչությունից։

 

Բացի այդ, հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի մարզում տեղակայված ռազմական օբյեկտում, երբ վթարի է ենթարկվել անօդաչու թռչող սարք։ Մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքի վթարի պատճառով հրդեհ է բռնկվել պաշտպանության նախարարության շենքի տարածքում։

 

Տուժածներին  մասին տեղեկություններ չկան։