Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 16 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։
«Այս գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակման փորձ է ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության տարածքի դեմ»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ, ռուսական հակաօդային պաշտպանությունը Ղրիմի վրայով ոչնչացրել է 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք, իսկ Վոլգոգրադի մարզում՝ երեք։