Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ռուսական տարածքի վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ռուսական տարածքի վրա։ Գերատեսչության տվյալներով՝ ոչնչացվել է 24 անօդաչու թռչող սարք։
Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Բրյանսկի, Սմոլենսկի և Տուլայի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում ասում են, որ անօդաչուների թիրախները եղել են Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված մի քանի օբյեկտներ։
Մոսկվան նաև հայտարարեց, որ գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Մոսկվայի, Կալուգայի և Բրյանսկի շրջանների վրա, որոնց տարածքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է 11 անօդաչու թռչող սարք, ևս ինը անօդաչու թռչող սարք է խոցվել գիշերը Բրյանսկի Կալուգա քաղաքում:
Ռուսական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետեւանքով Տուլայի շրջանում անօդաչու թռչող սարքից տուժել է բազմահարկ բնակելի շենք։ Սակայն, ըստ թաղապետի, վնասը չնչին է, տուժածներ չկան։
Մի քանի շենքերի վնասների մասին հայտնում է նաեւ Մոսկվայի մարզի նահանգապետը։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մոսկվայի շրջանի վրա հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանների աշխատանքը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայաններն ավելի ուշ վերսկսել են իրենց աշխատանքը։
Կալուգա շրջանում ասում են, որ հարձակման հետևանքով վիրավորներ չկան։