Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք է խոցվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի տարբեր շրջաններում ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ինչպես հայտնում են ռուսական գործակալությունները, անօդաչու սարքեր են խոցվել Բելգորոդում և Կուրսկում, ինչպես նաև Սև ծովի երկնքում։
Ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել էր, որ իր շրջանի օդային տարածքում վեց անօդաչու թռչող սարք են խոցել։
Տեղեկության համար՝ հոկտեմբերի 15-ին ՌԴ ՊՆ-ն պնդել էր, որ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է խոցել ուկրաինական 27 անօդաչու թռչող սարք։