Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք է խոցել,- նշվում է ՌԴ ՊՆ տեղեկատվության մեջ։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 11 ինքնաթիռ, մեկը՝ Կալուգայի, իսկ տասը Կուրսկի շրջանում։
«Սեպտեմբերի 29-ի գիշերը Կիևը ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով փորձել է ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ Կալուգայի, իսկ 10-ը՝ Կուրսկի շրջանի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։