Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականները գրավել են Դոնեցկի մարզի Կալինովո գյուղը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականները օկուպացրել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կալինովո գյուղը։
Գյուղը գտնվում է Պոկրովսկից հարավ-արևելք, որի վրա ակտիվորեն գրոհում են ռուսական ուժերը։
Ուկրաինայի կառավարության 2001 թվականի վիճակագրության համաձայն գյուղում բնակվում էր 200 մարդ։
Ուկրաինական կողմը պաշտոնական մեկնաբանություն չի արել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության առնչությամբ։