Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ազատ արձակել քաղաքացիներին

14:52, 25.04.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում պնդում են, որ իրենք պատրաստ են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ազատ արձակել քաղաքացիներին։ Ինչպես հայտնել են Մոսկվայում, այսօր՝ ապրիլի 25-ին, Կիևի ժամանակով 14:00-ին, ռուս զինվորականները կրակ չեն բացելու և թույլ կտան գործարանում գտնվող խաղաղ բնակիչներին լքել տարածքը։

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ մարդասիրական միջանցքը գործում է արդեն 36 օր, ինչը չի հաստատում ուկրաինական կողմը, և նշում, որ ռուսական բանակը չի կատարում իր խոստումը և երբեք չի դադարում կրակել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս զինվորականները մարդասիրական միջանցքի բացման ժամանակ սպիտակ դրոշներ կբարձրացնեն։

Նմանատիպ