Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի և Կալուգայի մարզերում ուկրաինական ինը անօդաչու թռչող սարք են խոցել
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի և Կալուգայի մարզերում խոցել են ուկրաինական ինը անօդաչու թռչող սարքեր։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկությունը տարածում են երկրի պաշտպանության նախարարության հիման վրա։
«Այս գիշեր Կիևի ռեժիմը փորձել է ահաբեկչություն իրականացնել ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա»,- հայտնել են գերատեսչությունում։
Նրանց տվյալներով՝ ռուսական պաշտպանական համակարգերը Մոսկվայի և Կալուգայի շրջաններում ոչնչացրել են ինը անօդաչու թռչող սարքեր։