Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց ռազմաօդային ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց ռազմաօդային ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի ռազմաօդային ուժերը գիշերը ոչնչացրել են 264 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Գերատեսչությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը խփվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի և Յարոսլավլի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում, Թաթարստանում, Մոսկվայի մարզում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրայով։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը գիշերը խփել են մայրաքաղաքի ուղղությամբ շարժվող 26 անօդաչու թռչող սարք։

Բացի այդ, Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են մասնավոր տներ, հրդեհ է բռնկվել պահեստներում և վարչական շենքերից մեկում։ Հրդեհը ներկայումս տեղայնացված է։

Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ է մտել այսօրվանից և կտևի մինչև մայիսի 10-ը։