Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի թերակղզու վրա հարձակվել են անօդաչու թռչող սարքերով և որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 38 անօդաչու թռչող սարքեր
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի թերակղզու վրա հարձակվել են անօդաչու թռչող սարքերով և որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 38 անօդաչու թռչող սարքեր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի թերակղզու վրա հարձակվել են անօդաչու թռչող սարքերով։

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը թերակղզու օդային տարածքում ոչնչացրել են 38 անօդաչու թռչող սարք։

Մինչ այդ տեղեկություններ կային Թեոդոսիայում պայթյունների մասին։ Տեղեկությունը տարածել են ուկրաինական լրատվամիջոցները։

Ավելի ուշ Ղրիմի կամրջով երթեւեկությունը դադարեցվել է։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այժմ սահմանափակումը հանվել է, և հնարավոր է շարժվել կամրջով։