Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղում կրակ են բացել ռուս խաղաղապահների մեքենայի վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղում կրակ են բացել ռուս խաղաղապահների ավտոմեքենայի վրա, և մեքենայում գտնվող զինվորները զոհվել են։
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ խաղաղապահները վերադառնում էին դիտակետից, երբ Ջանիաթագի բնակեցված տարածքում ավտոմատից կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները տեղում աշխատում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։