Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելգորոդում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի արձակած 12 հրթիռ
Բելգորոդում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված 12 հրթիռ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռները ոչնչացվել են Բելգորոդի շրջանի վրա։
«Այսօր՝ հունվարի 3-ի առավոտյան, Կիևը կրկին փորձ է կատարել ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա՝ օգտագործելով բազմաթիվ հրթիռային համակարգեր։ Հրթիռները ոչնչացվել են Բելգորոդի շրջանի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։