Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Ուկրաինան «Ատակամներով» հարձակվել է Ղրիմի վրա, գործարկել 60 անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանը
Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Ուկրաինան «Ատակամներով» հարձակվել է Ղրիմի վրա, գործարկել 60 անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանը

Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան հարվածել է Ղրիմին «Ատակամս» տակտիկական բալիստիկ հրթիռով և առնվազն 60 անօդաչու թռչող սարք է արձակել ռուսական շրջանների ուղղությամբ՝ վնասելով նավթավերամշակման գործարանը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ռուսաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ռուսական հակաօդային պաշտպանությունը Ղրիմի վրայով խոցել է ինը ամերիկյան մարտավարական «Ատակամս» բալիստիկ հրթիռ, ինչպես նաև 57 անօդաչու թռչող սարք Կրասնոդարի մարզում և երեքը՝ Բելգորոդում։ Նրանց տվյալներով՝ Կրասնոդարի մարզի Սլավյանսկում նավթավերամշակման գործարանի տարածքում վթարի է ենթարկվել վեց անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով գործարանը դադարեցրել է աշխատանքը։

Ինչպես գրում է «Reuters»-ը, Ուկրաինայի կողմից այս հարձակման մասին տեղեկություն չի եղել։