Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Անցած գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 144 անօդաչու թռչող սարք
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի ինը շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի շրջանի վրա ուկրաինական 144 անօդաչու թռչող սարք են խոցել։
Նախարարության տվյալներով՝ անօդաչուների մեծ մասը, 72 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բրյանսկի շրջանի տարածքում։ Մոսկվայում՝ 20, Կուրսկում՝ 14, Տուլում՝ 13, Բելգորոդում՝ 8, Կալուգայում՝ 7, Վորոնեժում՝ 5, Լիպեցկում՝ չորս և Օրլովում՝ մեկ։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ դա «Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձ էր Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա»։