Ռուսաստանի պաշտպանության նախարարություն - 46 խաղաղ բնակիչ երեկ լքել է «Ազովստալ» գործարանի մոտ գտնվող տները
Մարիուպոլում երեկ 46 խաղաղ բնակիչ լքել են իրենց տները «Ազովստալ» գործարանի մոտ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր դուրս է եկել տեղի 25 բնակիչ։ Խավարումից հետո 21 հոգուց բաղկացած երկրորդ խումբը դուրս է եկել լռության ռեժիմի կիրառմամբ ու շարժվել դեպի Բեզիմենո բնակավայր»,- հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։
Ռուսական կողմի տվյալներով՝ բոլոր տարհանված խաղաղ բնակիչներին տրամադրվել է կացարան, սնունդ և բժշկական օգնություն՝ գիշերելու համար։
Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը։
Ավելի վաղ Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտարարել էր, որ Ազովստալ մետալուրգիական գործարանում մնացել է մոտ հազար խաղաղ բնակիչ, իսկ նրանցից մի քանիսը «մահվան ու կյանքի շեմին են»։