Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին։ Կողմերը միմյանց փոխանցել են 175-175 ռազմագերի։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Ըստ նախարարության, գերիների փոխանակման գործընթացում որպես միջնորդ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Նաեւ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը «բարի կամքի դրսևորմամբ» Ուկրաինային է հանձնել 22 ծանր վիրավոր ուկրաինացի զինվոր։