Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք երկրի վեց տարբեր շրջանների վերևում

13:41, 17.03.2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք վեց տարածաշրջանների վերևում։ Նախարարության տվյալներով՝ ուշ գիշերը 22 ուկրաինական անօդաչու սարք վնասազերծվել և ոչնչացվել է Աստրախանի, Կալմիկիայի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Ռոստովի շրջանների և Կրասնոդարի երկրամասի վերևում։

Աստրախանի նահանգապետի խոսքով՝ անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել տարբեր օբյեկտների, այդ թվում՝ էներգետիկ համալիրի վրա։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ երեկ երեկոյանից ի վեր Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել է 72 անօդաչու սարք, որից 36-ը՝ Կուրսկի շրջանում։

Ավելի վաղ Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Հինշտեյնը հայտնել էր, որ Ժելեզնոգորսկ քաղաքի վերևում խոցվել է 27 անօդաչու սարք, որոնց բեկորները հայտնաբերվել են «Վագոնմաշ» գործարանի տարածքում։ Անօդաչուների հարձակման հետևանքով Նիժնի Նովգորոդի օդանավակայանում չվերթները հետաձգվել են։

Նմանատիպ