Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ուկրաինացի զինվորականները «Իլ-76»-ը, որում գտնվում էին ուկրաինացի գերիները, Բելգորոդում խոցել են երկու զենիթահրթիռով
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ուկրաինացի զինվորականները Բելգորոդում երկու զենիթային հրթիռներով խոցել են ռուսական Իլ-76 ինքնաթիռը։ Ռուսաստանի ՊՆ-ի տվյալներով՝ ինքնաթիռը, որում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, խոցվել և կործանվել է Խարկովի մարզի Լիպցի գյուղից զենիթահրթիռային համակարգի կիրառման հետևանքով։
Ռուսաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն տեխնիկան հայտնաբերել է ուկրաինական երկու հրթիռի արձակում։
Ինքնաթիռը Չկալովսկի օդանավակայանից չվերթ էր կատարում Բելգորոդ և փոխադրում էր ուկրաինացի զինծառայողներ։