Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը ՌԴ օդային տարածքում չորս անօդաչու թռչող սարք են ոչնչացրել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը ՌԴ օդային տարածքում չորս անօդաչու թռչող սարք են ոչնչացրել

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը ՌԴ օդային տարածքում չորս անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնցից երկուսը` Մոսկվայի մերձակայքում, ևս երկուսը` Բրյանսկի շրջանում։

Մոսկվայի քաղաքապետարանի տեղեկություններով՝ անօդաչուներից մեկը կործանվել է Կրասնոգորսկում, իսկ մյուսը՝ Չասցովում։ Տեղում մոբիլիզացված են հատուկ ծառայություններ։

Անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքի երկու օդանավակայանները՝ Շերեմետևոն և Դոմոդեդովոն, ժամանակավորապես փակվել են։

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը շարունակվում է արդեն մի քանի օր։ Ռուսաստանը հարձակումների մեջ մեղադրում է Ուկրաինային: Ուկրաինան պաշտոնապես չի մեկնաբանում այս իրադարձությունները։