Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անցած գիշեր Ուկրաինան 49 անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել ռուսական շրջանների վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անցած գիշեր Ուկրաինան 49 անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել ռուսական շրջանների վրա։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է Ռուսաստանի ինը շրջանների վրա և բոլորը չեզոքացվել են։
Վորոնեժի մարզում 16 անօդաչու թռչող սարք են խոցել, Բելգորոդում՝ 14, Կուրսկում և Սամարայում՝ 6։