Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, անցած գիշեր Ռուսաստանի հինգ մարզերում խոցվել է ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ ուժերը՝ Ղրիմի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգի և Տուլայի մարզերում ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշեր մենք կասեցրինք Կիևի ահաբեկչական հարձակման փորձը՝ անօդաչու թռչող սարքի միջոցով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա», – հայտնել են գերատեսչությունից։
Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Ղրիմի վրայով ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք, հինգը՝ Բելգորոդում, երեքը՝ Բրյանսկում, մեկը՝ Կալուգայում և մեկը՝ Տուլայի մարզում։
Կալուգի մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ կործանված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Կալուգի ծայրամասում գտնվող շենքի տանիքին։