Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է:

Ինչպես մեկնաբանել են Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության մամլո ծառայությունում, Սերգեյ Շոյգուն Գյումրիում ուսումնասիրելու է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան և լսելու՝ ռազմական պատրաստակամության մասին բազայի հրամանատարների զեկույցը:

Դրանից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարը մեկնելու է Երևան, որտեղ հանդիպելու է իր հայ գործընկերոջը:

Շոյգուի հետ հանդիպումներ են անցկացնելու Հայաստանի կառավարության բարձրպաշտոնյա անձինք: