Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ամբարտակի ճեղքման պատճառով տարհանում են բնակիչներին

10:38, 06.04.2024

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ամբարտակ է պայթել։ Ըստ տեղեկությունների, ընթանում է քաղաքի բնակիչների տարհանում ։

Օպերատիվ ծառայության տվյալներով՝ ջրհեղեղի գոտում ապրում է մոտ տասը հազար մարդ։

Օրենբուրգի շրջանի կառավարության տվյալներով՝ քաղաքի ամբարտակի մի մասը կոտրվել է։ Տարհանման համար նախապատրաստվել են ժամանակավոր տարհանման կենտրոններ։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, փրկարարները փորձում են ամրացնել պատնեշը։

Նմանատիպ