Ռուսաստանի ՆԳՆ-ն Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ռուսաստանի ՆԳՆ-ն Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

 

Ռուսաստանի ՆԳՆ-ն Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Ռուսաստանի ՆԳՆ տվյալների բազայում նշվում է, որ Ուկրաինայի նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Քրեական օրենսգրքի հոդվածով, թեև չի նշվում, թե որ հոդվածով։

Ռուսաստանի ՆԳՆ-ի հետախուզման մեջ ներառված է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել մի շարք նախկին և ակտիվ ուկրաինացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության բաժնի պետ Կիրիլ Բուդանովին, Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Շալապակին և Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լիտվինենկոին: