Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ուղիղ սպառնալիք է. Գիա Վոլսկի
Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ուղիղ սպառնալիք է, քանզի Պուտինը գտնում է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրությունը դեմ է Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրություններին,-այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:
Նրա խոսքերով, Պուտինը ունի զավթիչ քաղաքականություն և նրա տեսլականն էլ այդպիսին է:
«Պուտինը թույլ չի տա առանց իր հետաքրքրությունների նախատեսմամբ, իր շուրջ իրականացնել քաղաքական գործընթացներ: Ես, որպես մեկ պատգամավոր, կարող եմ ասել, որ եթե Վրաստանը ցանկանում է անդամագրվել միջազգային կազմակերպությանը, այդ թվում ՆԱՏՕ-ին, ապա այդ զարգացումը չի իրականացվելու ագրեսիվ ուղղությամբ ոչ մեկի դեմ: Միակ բանը, որին մենք ձգտում ենք, դա այն է, որ ապահովված լինի մեր անվտանգությունը, որ Վրաստանը այլևս չզգա այն ագրեսիան, որը մենք զգում ենք մեր հյուսիսային հարևանի կողմից»,-հայտարարել է Գիա Վոլսկին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը՝ Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրության վերաբերյալ ունենալու է բացասական արձագանք:
Հեղինակ -
Edgar Barsegyan