Ռուսաստանի նախագահը երկօրյա այցով ժամանել է Անկարա
Ռուսաստանի նախագահը երկօրյա այցով ժամանել է Անկարա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է ընտրություններում հաղթելուց հետո: Պուտինն այն կատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

 ՌԴ նախագահի այցը կսկսվի «Աքքույու» ատոմակայանում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսախորհրդաժողովով: Երկու երկրների ղեկավարները կհրահանգեն բետոնալցումն առաջին էներգաբլոկի հիմքում: Այնուհետեւ կկայանան Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով: Դրանից հետո տեղի կունենա երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:Մարտի 4-ին Անկարայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը: