Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է «միջուկային գնացք» ուղարկել Ուկրաինայի սահման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է «միջուկային գնացք» ուղարկել Ուկրաինայի սահման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է «միջուկային գնացք» ուղարկել Ուկրաինայի սահման։ Այս մասին տեղեկություն է հրապարակում «Times»-ը։

Հրատարակությունը գրում է, որ նախագահ Պուտինը մտադիր է զանգվածային ոչնչացման զենք կիրառելու պատրաստակամությունը ցույց տալ Ուկրաինայի սահմաններին միջուկային փորձարկումով։

Ըստ լրատվամիջոցի՝ ՆԱՏՕ-ն հավանաբար զգուշացրել է իր անդամներին։

«Կրեմլն ազդարարում է զգալի էսկալացիայի պատրաստակամությունը, քանի որ Ռուսաստանը կորցնում է դիրքերը մարտի դաշտում։ Պուտինի ավելի վաղ ակնարկների մասին մտավախությունները, որ նա կարող է դիմել նման մարտավարության, երեկ ուժեղացան այն պնդումներից, որ գաղտնի միջուկային ստորաբաժանման կողմից շահագործվող գնացքը Ուկրաինա է մեկնել»,- գրում է «Times»-ը:

Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի կենտրոնական մասում նկատված գնացքը կապված է ՌԴ ՊՆ 12-րդ գլխավոր վարչության հետ և «պատասխանատու է միջուկային զինամթերքի, դրանց պահպանման, փոխադրման և ստորաբաժանումներին առաքման համար»։