Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում «Կավկաս» նավահանգստում Ուկրաինայի հարձակման հետևանքով վառելիքով բեռնված նավ է խորտակվել.
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում «Կավկաս» նավահանգստում Ուկրաինայի հարձակման հետևանքով վառելիքով բեռնված նավ է խորտակվել։ Այս մասին տեղեկություն է տարածում կրասնոդարյան կողմի օպերատիվ շտաբը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, սակայն, լրատվամիջոցներին հայտնել են, որ հարձակման պահին նավում հինգ մարդ է եղել։ Նրանց ճակատագիրն անհայտ է։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ երկաթուղային լնավում եղել է վառելիքի 30 բաք։ Հարձակման արդյունքում նավի վրա հրդեհ է բռնկվել, որից հետո այն խորտակվել է։ Կրասնոդարյան կողմի օպերատիվ շտաբում ասում են, որ բուն նավահանգստի տարածքում հրդեհի օջախ չկա։
«Կավկաս» նավահանգիստը գտնվում է Կերչի կամրջի մոտ։ Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։