Ռուսաստանի կողմից Խարկովի ռմբակոծության հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Խարկով քաղաքի գնդակոծության հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, 16-ը վիրավորվել ։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ Ռուսաստանը օդային հարձակում է իրականացրել բնակելի թաղամասի վրա։ Նրա խոսքով՝ վիրավորների թվում կան երեքից ինը տարեկան երեխաներ։
Տերեխովը նշել է, որ վնասվել է առնվազն 14 բարձրահարկ շենք, վնասվել է շտապ վիրաբուժության ինստիտուտը և ուսումնական հաստատությունը։
Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
Խարկովի քաղաքապետը կոչ է արել բնակիչներին մնալ ապաստարաններում, քանի որ, ըստ նրա, կրկնակի հարձակման վտանգ կա։