Ռուսաստանի կողմից Խարկովի մարզում սահմանամերձ գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ Խարկով քաղաքի վրա «Իսկանդեր» տեսակի հրթիռակոծությունների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ
«Իսկանդեր» տիպի հրթիռներով Խարկով քաղաքին ռուսական ուժերի հասցրած հարվածների հետևանքով վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ։ Այս մասին տեղեկություններ են տարածում ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Խարկովի շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի վրա։
Սինեգուբովի խոսքով՝ հարվածները հասցվել են Խոլոդնոգորսկի շրջանում։
Բացի այդ, ըստ Սինեգուբովի, երկու մարդ է զոհվել Խարկովի մարզի սահմանամերձ գյուղի գնդակոծության հետեւանքով։ Հարձակման ժամանակ մահացածները մեքենայի մեջ են եղել։