Ռուսաստանի կողմից Խարկովի մարզի հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի կողմից Խարկովի մարզի հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են երեք երեխա և մեկ տղամարդ, իսկ մի քանիսը վիրավորվել են։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու փոքրիկ երեխաների և երկու տարեկան աղջկա մարմիններ։ Ստացած վնասվածքներից մահացել է նաև 34-ամյա տղամարդ, որը տանն էր իր երեխաների հետ։

Հարձակման հետևանքով վիրավորվել են երկու կին, այդ թվում՝ 35-ամյա հղի կին։