Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել, առնվազն 40-ը՝ վիրավորվել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ փոքրահասակ երեխա։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերն անցյալ գիշեր ռմբակոծել են Ուկրաինայի մի քանի շրջաններ։ Հարձակման հետևանքով առնվազն 40 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ հինգ երեխա։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիհովսկիի հայտարարության համաձայն՝ շտապօգնության և փրկարարական գործողություններն այժմ ընթանում են ութ վայրում՝ Կիևում և հարակից շրջանում, ինչպես նաև Կիրովոգրադի, Չերնիգովի և Պոլտավայի մարզերում։
Լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնել անհետ կորածներին, որոնք կարող են գտնվել ավերված հինգհարկանի շենքի փլատակների տակ։
Չերնիգովի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Չաուսի հայտարարությամբ՝ մեկ հրթիռ հարվածել է հյուսիսում գտնվող Պրիլուկի քաղաքի բնակելի շենքին, ինչի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահասներ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ ռուսական բանակը հարձակումն իրականացրել է որպես «ծննդյան նվեր» Վլադիմիր Պուտինի համար։