Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում ոստիկանության շենքի ռմբակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, և առնվազն 20-ը՝ վիրավորվել

20:05, 19.08.2026
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում ոստիկանության շենքի ռմբակոծությունը զոհերի պատճառ է դարձել: Տեղեկությունը տարածում է ուկրաինական մեդիան:
Ազգային ոստիկանության պետի պաշտոնակատար Մաքսիմ Ցուցկիրիձեի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան, և առնվազն 20 մարդ վիրավորվել է:
Տարածված տեղեկության համաձայն՝ հարձակումն իրականացվել է «Բանդերոլ» տեսակի ԱԹՍ-ներով (դրոններով): Հարձակումը հրդեհ է առաջացրել տանիքին և չորրորդ հարկում:
Տեղում աշխատում են փրկարարները, բուժաշխատողները, ոստիկանությունը և այլ ծառայություններ:

Նմանատիպ