Ռուսաստանի կողմից ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 15-ը՝ վիրավորվել

19:39, 21.08.2026
Ռուսաստանի կողմից ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 15-ը՝ վիրավորվել:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է հարվածային անօդաչու թռչող սարքերով:
Առկա տեղեկությունների համաձայն՝ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում գտնվող խանութներում: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությամբ՝ նշված առևտրի կենտրոնը գտնվում է Կրիվոյ Ռոգի կենտրոնում:
«Հրդեհը մոլեգնում է, և, ինչպես երևում է, շատ վիրավորներ կան: Սկսվել է հրատապ փրկարարական գործողություն», – հայտարարել է քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը:

Նմանատիպ