Ռուսաստանի կողմից Պոլտավայի և Խարկովի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է հինգ մարդ

15:56, 01.02.2025

Ուկրաինայի Պոլտավա և Խարկով քաղաքներում ռուսական գնդակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ։

Պոլտավայում ռուսական հարձակման թիրախ է դարձել բազմահարկ շենքը։ Պոլտավայում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Փրկարարները շենքից դուրս են բերել 22 մարդու։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ռմբակոծության արդյունքում շենքի առաջինից հինգերորդ հարկն ավերվել է, հրդեհ է բռնկվել, վնասվել են հարակից տներն ու 12 ավտոմեքենա։

Միաժամանակ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ Խոլոդնոգորսկի շրջանում «Շահեդ» անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում մասնակի ավերվել է առանձնատուն։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին, ևս հինգը վիրավորվել են։

Նմանատիպ