Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Էներգոդար քաղաքի քաղաքապետը պայթյունի հետևանքով վիրավորվել է
Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Էներգոդար քաղաքի քաղաքապետը պայթյունի հետևանքով վիրավորվել է։ «BBC»-ն տեղեկությունը տարածում է՝ հիմնվելով քաղաքի ընտրված քաղաքապետ Դմիտրի Օրլովի հայտարարության վրա։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել են Էներգոդարի ինքնահռչակ քաղաքապետ Անդրեյ Շևչուկը և նրա թիկնապահները, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։ Քաղաքապետի խոսքով՝ դեպքի մանրամասները դեռևս անհայտ են։
Նաև, ըստ Օրլովի, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, և հավանաբար դա լավ ծրագրված հարձակում էր:
Ռուսական կողմը չի մեկնաբանում միջադեպը։
Քաղաքը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, մարտ ամսից օկուպացված է Ռուսաստանի կողմից։