Ռուսաստանի կողմից օկուպացված Սևաստոպոլում ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի
Ռուսաստանի կողմից օկուպացված Սևաստոպոլում ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Ռուսաստանի կողմից օկուպացված Սևաստոպոլում ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Ղրիմի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների խոսքով՝ զոհվածների թվում երեք երեխա կա։ Ըստ տարածված տեղեկությունների՝ հինգ երեխա վերակենդանացման բաժնում է, մնացած վիրավորները ստացել են թեթեւ և միջին ծանրության վնասվածքներ։

Սեւաստոպոլում հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է 124 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Դեպքի վայր է մոբիլիզացվել շտապօգնության ավելի քան 20 բրիգադ։ Սեւաստոպոլի օկուպացիոն իշխանությունները հունիսի 24-ը հայտարարել են սգո օր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը Ուկրաինայի իշխանությունների հետ միասին պատասխանատվություն է կրում ուկրաինական զինված ուժերի կողմից Սևաստոպոլի վրա հրթիռային դիտավորյալ հարվածի համար։

Ըստ առկա տեղեկությունների՝ Սեւաստոպոլը ռմբակոծվել է «Ատակամս» օպերատիվ-մարտավարական հրթիռներով։