Ռուսաստանի կողմից օկուպացված Մելիտոպոլի քաղաքապետն ասում է, որ ուկրաինական բանակը ամերիկյան Հայմարներով հարձակվել է քաղաքի վրա
Ռուսաստանի կողմից օկուպացված Մելիտոպոլի քաղաքապետն ասում է, որ ուկրաինական բանակը ամերիկյան Հայմարներով հարձակվել է քաղաքի վրա:
Իվան Ֆեդերովի խոսքով, արդյունքում ոչնչացվել է ռուսական զինտեխնիկա և 100 զինվոր։ Սոցիալական ցանցերում տարածվում է հարվածի պահը ցուցադրող տեսանյութ։
Մելիտոպոլ քաղաքը ռուսական բանակի կողմից օկուպացվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։
Քաղաքապետը գերեվարվել է ռուսների կողմից, ապա փոխանակվել ռուս ռազմագերիների հետ ու ազատ արձակվել։
Ֆեդերովն այս պահին գտնվում է ուկրաինացիների կողմից վերահսկվող տարածքում։