Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում պայթյուն է որոտացել
Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում պայթյուն է որոտացել։
Սևաստոպոլի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը անօդաչու թռչող սարք է խոցել։
Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, ում խնդրել են մեկնաբանել պայթյունը, ասել է, որ իրավասու չէ մեկնաբանել, սակայն ակնարկել է, որ նմանատիպ միջադեպերը շարունակվելու են։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Ղրիմում գտնվող ռազմական օբյեկտները Ուկրաինայի «լեգիտիմ թիրախներ» էր անվանել։
Միաժամանակ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը Ղրիմի վրա Ուկրաինայի հարձակումներին աջակցելու մասին հաստատում է ԱՄՆ-ի մասնակցությունը հակամարտությանը։