Ռուսաստանի կողմից Օդեսայի նավահանգստում Լիբերիայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի ուղղությամբ հասցված օդային հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում՝ Օդեսայի նավահանգստում, Լիբերիայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի ուղղությամբ հասցված օդային հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Տեղեկությունը տարածում է «Reuters» պարբերականը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով վիրավորվել է ևս երեք մարդ: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչությունը:
Բացի այդ, Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի ընթացքում հաջողվել է էվակուացնել անձնակազմի 13 անդամի:
Առայժմ անհայտ է, թե ինչով էր բեռնված Օդեսայի նավահանգստում գտնվող բեռնատար նավը: