Ռուսաստանի կողմից նախորդ գիշեր Կիևի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է
Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, որոնց թվում են չորս փոքր տարիքի երեխաներ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկությամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են Սվյատոշինսկի, Սոլոմենսկի, Շևչենկովսկի և Դնեպրովսկի շրջաններում։
Սվյատոշինսկի շրջանում անօդաչու սարքի բեկորները հարվածել են բնակելի շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Շևչենկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են հնգահարկ բնակելի շենքի վրա, որի հետևանքով նույնպես հրդեհ է բռնկվել։