Ռուսաստանի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի վրա հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել
Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, Ռուսաստանի կողմից հասցված հարվածի թիրախ է դարձել առևտրի կենտրոնական շուկան։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցում տարածում է միջադեպի տեսանյութը։
Ենթադրվում է, որ մահացածների թիվը կավելանա։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը հրետանային հարձակում է սկսել Կոնստանտինովկայի վրա։
«Երբ աշխարհում ինչ-որ տեղ դեռ փորձում են զբաղվել ռուսական ինչ-որ բանով, դա նշանակում է աչք փակել իրականության վրա։ Այս չարիքի հանդգնության վրա։ Դա լայնածավալ անմարդկայնություն է։ Պետք է որքան հնարավոր է արագ հաղթել այս ռուսական չարիքին»,- գրել է Զելենսկին։