Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում, Եվպատորիայի մասնավոր կենդանաբանական այգում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 200 կենդանի է սատկել
Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում, Եվպատորիայի մասնավոր կենդանաբանական այգում բռնկված հրդեհի հետեւանքով ավելի քան 200 կենդանի է սատկել։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Դատախազությունը հետաքննություն է սկսել «Տրոպիկալ պարկ» կենդանաբանական այգում բռնկված հրդեհի առնչությամբ։ Հրդեհի հավանական պատճառը կարճ միացումն է։
Կենդանաբանական այգին գտնվում էր հինգ հարկանի շենքում։
Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ շտապօգնության ծառայության աշխատակիցները կարողացել են փրկել երկու արջի։ Նրանց թռչնանոցները գտնվում էին շատ հեռու։ Նրանք կարողացել են նաեւ կենդանաբանական այգուց դուրս բերել հիմնարկի աշխատակցին։